Թուրքիայի ու Արևմուտքի շահերը ամբողջովին տարբերվում են ու այդ պատճառով Անկարան սկսել է «խաղը» Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է բրիտանացի փորձագետ Սայմոն Ուոլդմանը։Նա նշել է, որ Անկարան Մոսկվային համարում է ոչ միայն «գերիշխող գերտերություն» իր տարածաշրջանում, այլ նաև, որ ՌԴ–ն ու Թուրքիան ունեն մեկ հակառակորդ` Արևմուտքը։Ըստ նրա, Թուրքիան ու ԵՄ ունեն շատ չլուծված խնդիրներ ու դժվար թե ընդհանուր լեզու գտնեն։ Նա հավելել է, որ Անկարան ու ԵՄ ունեն տարբեր ուղենիշներ։