26.11.2024
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել․ Օսիպյան
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Հայաստանը 2400 եվրո կվճարի հարստացված ուրանի մաքսանենգության գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Գարիկ Դադայանի գործով։ Նա դատապարտվել էր Վրաստան հարստացված ուրան մաքսանենգությամբ տեղափոխելուն օժանդակելու եւ դրդելու համար:


Համաձայն ՄԻԵԴ որոշման՝ Հայաստանը Դադայանին 2400 եվրո կվճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 100 եվրո՝ դատական ծախսերի համար: Դատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածը, հատկապես՝ արդար դատաքննության իրավունքը եւ վկաներին հարցաքննելու իրավունքը:


Երկու մաքսանենգներ պատասխանատվության էին ենթարկվել եւ դատապարտվել Վրաստանում, մինչդեռ Դադայանը քրեական պատասխանատվության էր ենթարկվել եւ դատապարտվել Հայաստանում, ըստ էության, Վրաստանի իշխանություններին մաքսանենգների տված ցուցմունքների հիման վրա:


ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել է, որ Դադայանի իրավունքները զգալիորեն ոտնահարվել են, քանի որ Հայաստանի առաջին ատյանի դատարանը մաքսանենգերին անձամբ չի հարցաքննել: Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մաքսանենգերին Հայաստանին հանձնել՝ բուն Վրաստանում նրանց դեմ քրեական գործի պատճառով: