8.10.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին

Լուսանկարը` kommersant.ru
Լուսանկարը` kommersant.ru

Երասխի և Կարսի ուղղություններով երկաթուղային ճյուղերի վերականգնման հարցում Երևանին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հետ նոր բանակցությունների մասին, որը հանդիսանում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչը՝ ի դեմս իր դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության։


Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերի քննարկումը կկայանա արդեն հաջորդ շաբաթ:


Հոկտեմբերի 8-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի փոխվարչապետի այն հայտարարությանը, թե Մոսկվայի առաջարկը՝ աջակցելու Երասխի և Գյումրի-Կարս հատվածների վերականգնմանը շարունակում է ուժի մեջ մնալ, Փաշինյանը նոր մանրամասներ է հաղորդել սպասվող բանակցություններից: Նա ընդգծել է, որ հարցը բարձրացվել է ԵԱՏՄ վերջին նիստի շրջանակներում:


«Այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ նշելով նաև, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ նորություններ կարձանագրվեն հանդիպումից հետո:


Այնուամենայնիվ, հայկական երկաթուղային հանգույցների վերագործարկումը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ռուսական կողմի մոտ: Վարչապետը բացահայտել է, որ կառավարությունը բաց է բազմակողմանի առաջարկների համար և դիտարկում է այլընտրանքային տարբերակներ. «Մենք պատրաստ ենք, դիտարկում ենք և կհամաձայնենք: Ես գիտեմ, որ Ախուրյանի և Երասխի հատվածների վերականգնման հարցում ղազախական ընկերություն ևս հետաքրքրություն է ցուցաբերել: Տարբեր հարցեր կան, կքննարկենք»։


Հատկանշական է, որ Մոսկվայի հետ ենթակառուցվածքային երկխոսությունը չի սահմանափակվում միայն լոգիստիկայով: Օրերս, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի երևանյան այցից հետո, Հայաստանի իշխանությունները անսպասելիորեն հայտարարեցին 1000 մեգավատ հզորությամբ նոր, մեծ ատոմակայան կառուցելու ցանկության մասին։ Այս քայլը կտրուկ շրջադարձ էր նախկին դիրքորոշումից, քանի որ մինչ այդ կառավարությունը պարբերաբար պնդում էր բացառապես մոդուլային կայաններ կառուցելու վերաբերյալ արդեն իսկ կայացված քաղաքական որոշման մասին:


Հայաստանի երկաթուղիներն իրավաբանորեն պատկանում են պետությանը, սակայն 2008 թվականի փետրվարի 13-ից կոնցեսիոն կառավարման են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը՝ «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵ) ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր կառույցին։ Պայմանագիրը նախատեսված է 30 տարով։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն իրավական հիմքեր ունի ՌԴ-ի հետ կոնցեսիոն համաձայնագիրը վաղաժամկետ չեղարկելու (խզելու) համար։ Երևանը Ռուսաստանին առաջարկում է կոնցեսիոն իրավունքները փոխանցել ընդունելի երրորդ երկրի (օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին)։ Ռուսական կողմը նշում է, որ 2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղիների ենթակառուցվածքում ներդրել է մոտ 30 մլրդ ռուբլի և Երևանի հետ քննարկում է տրանսպորտային հատվածների վերականգնման հարցեր (այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող ուղղություններով), սակայն պաշտոնապես զիջել վերահսկողությունը դեռևս մտադիր չէ։

 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին