COP17՝ առանց եվրոպացի առաջնորդների․ «աննախադեպ մերձեցումը»՝ միայն բաժակաճառերում
Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։
Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ երկրի առաջնորդ, որը մասնակցում է միջոցառման գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողովը ներկայացված է փոխնախագահ–եվրահանձնակատարի մակարդակով, եւ չկա ԵՄ անդամ ոչ մի երկրի ղեկավար։ Անգամ Կիպրոսն ու Հունաստանը, որոնց հետ Հայաստանը ավանդաբար ունեցել է շատ սերտ հարաբերություն, չեն ներկայացել բարձր մակարդակով։
Ես առիթ ունեցել եմ ասելու, թե շատ օրեր առաջ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի եթերում, թե նախօրեին՝ Մեդիահաբի տաղավարում, որ դրական եմ համարում Հայաստանում այդպիսի խոշոր միջազգային միջոցառման անցկացումը։ Շատ կարեւոր եմ համարում թե Հայաստանի ճանաչելիության, թե Հայաստանում այդպիսի մասշտաբային միջոցառումների նցկացման փորձի կուտակման առումով։ Այո, նաեւ պետք է առավելագույնն անել ենթակառուցվածքային տեսանկյունից յնպիսի միջավայր ստանալու համար, որ այդ կարգի միջոցառումները ավելի հեռու լինեն Երեւանի կենտրոնից, ու ցանկալիորեն՝ ավելի կոմունիկացված լինեն մարզերի հետ։
Սա իհարկե շատ կարեւոր հարց է, բայց այլ թեմա։
Այդուամենայնիվ, Երեւանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին սակայն չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն։ Ակնհայտորեն բացակայում է դա։ Եվ սա այն պարագայում, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հնչում են Հայաստան–ԵՄ «աննախադեպ մերձեցման» մասին բաժակաճառեր։ Հիրավի՝ լոկ բաժակաճառեր։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան