26.11.2024
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Հայաստանը 2400 եվրո կվճարի հարստացված ուրանի մաքսանենգության գործով
prev Նախորդ նորություն

Ո՞ր պայմանով կհեռանա Փաշինյանը վարչապետի կարգավիճակից

Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու և շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, եթե անգամ այս ամենի արդյունքում խնդիրները վերջնական լուծումներ չստանան, ապա առնվազն նրանց լուծման գործընթացը կմեկնարկի:


«Ես համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիները լավատես են: Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը: Եվ այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից», - ասաց նա։