12.10.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

«Շաքիի դեպքից հետո պանիկա կա»․ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ քննարկում է ծավալվել Շաքիում և Սյունիքում գրանցված անվտանգային միջադեպերի շուրջ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իշխանություններից պահանջել է ապահովել թափանցիկ վերահսկողություն կամ ստեղծել հատուկ քննիչ հանձնաժողով։


Հոկտեմբերի 12-ին գումարված նիստի ժամանակ դիմելով հանձնաժողովի նախագահ Վիլեն Գարբերալյանին՝ Կարապետյանն ընդգծել է հասարակության շրջանում աճող մտահոգություններն ու խուճապային տրամադրությունները։


«Մարդկանց մոտ պանիկա, մտավախություն կա Շաքիի դեպքից հետո... Տեսեք 15 օրվա ընթացքում մենք երկրորդ անգամ լսեցինք... տարօրինակ անձանց Մեղրիի տարածաշրջանում գտնվելու մասին»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ պահանջելով հրատապ բացահայտել պատասխանատուներին և հասկանալ համակարգային խնդիրները՝ արդյո՞ք նոր ֆինանսավորման կամ տեսահսկման սարքերի կարիք կա։


Նա զգուշացրել է, որ եթե պաշտպանության հանձնաժողովը չարձագանքի և քվեարկությամբ մերժի առաջարկը, իրենք կնախաձեռնեն նոր քննիչ հանձնաժողովի ձևավորում։


Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրելյանը նշել է, որ հանձնաժողովն իրականացնում է իր բնականոն աշխատանքն ու չի տեսնում համակարգային խնդիր կամ մեկ միջադեպի համար առանձին քննիչ հանձնաժողով ստեղծելու տրամաբանություն։


«Ես չեմ տեսնում որևիցե անարդյունավետ աշխատանք մասնավորապես այս դեպքի պարագայում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ևս ունեն բազմաթիվ հարցադրումներ և պատրաստվում են առաջիկայում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հրավիրել ԱԺ՝ փակ քննարկումների համար։


2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի սահմանն աապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը մտել է բնակիչներից մեկի տուն և կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:


 


Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է, դեպքի առթիվ իրականացվում է քննություն:


Հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա քրեական միջադեպ է, տվյալ անձը դիվերսանտ չի եղել, և գործը պետք է քննվի, որպեսզի պատժի կրման առնվազն մի մասը տեղի ունենա Հայաստանում:


Ուժային կառույցները պարզում են, թե կոնկրետ ինչպես է ադրբեջանցի զինվորը հատել սահմանը և հայտնվել բնակավայրում:

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.10.2026
«Շաքիի դեպքից հետո պանիկա կա»․ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով