16.10.2026
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Միրզոյանը չի բացառում անկլավ/էքսկլավների հարցի ավելի վաղ լուծումը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում անկլավ-էքսկլավների հարցին անդրադառնան ավելի շուտ՝ չսպասելով մինչև սահմանազատումը հասնի այդ հատվածներին։


«Ազատության» հարցին՝ արդյոք պահպանվելու է սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացնելու սկզբունքը, նախարարն այսօր պատասխանել է. «Ընդհանուր առմամբ այդ սկզբունքը չի խախտվում, բայց կա ըմբռնում, որ առանձին հատվածներ գուցե արագացնելու անհրաժեշտություն լինի։ Հիմա, երբ կա անկլավների մասին պատկերացում, չեմ բացառում, որ այդ հարցն էլ գա առաջ»։


Միրզոյանը նաև հնարավոր է համարել, որ մոտ ապագայում փոխկապակցվեն Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը հնարավոր է լուծել հավասար մակերեսով տարածքների փոխանակմամբ։ Նրա ներկայացրած խաղաղության պատկերացմամբ՝ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, տարածաշրջանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային կամ այլ պահանջներ չպետք է ունենան։


 


 

 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն