Թուրքիան ռուսական C-400 համակարգերը կստանա 2019 թվականին

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համալիրները Թուրքիան կստանա հաջորդ տարվա կեսին, հաղորդում է «Известия»-ն՝ Ռուսաստանի Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևին հղումով:


«Պայմանագիրն իրագործվում է ըստ ժամանակացույցի: Մատակարարումը կլինի 2019-ի կեսերին»,- հայտարարել է Շուգաևը:


Նշենք, որ ի սկզբանե ՌԴ-ն մտադիր էր հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը թուրքական կողմին հանձնել միայն 2020 թվականին, սակայն Անկարայի խնդրանքով փոխել է ամսաթիվը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...