Ինչպես Փաշինյանն ու Քոչարյանը ՀՀ անձնագրեր հանձնեցին Արսինե Խանջյանին եւ Ատոմ Էգոյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա կնոջը՝ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ երեւում է, թե որքան հուզված է դերասանուհին: Հիշեցնենք, Թավշյա հեղափոխության օրերին գործընթացին առաջիններից մեկն իրենց աջակցության մասին հայտնեցին հենց դերասանուհի Արսինե Խանջյան ու ռեժիսոր Ատոմ Էգոյան ամուսինները:
Դերասանուհին ժամանեց Հայաստան, ցուցարարների հետ միասին եղավ Գյումրիում, Տավուշում, Լոռիում, մասնակցեց խաղաղ անհնազանդություններին:
Մեր գործընկեր Photolure գործակալությունը հիշեցնում է, որ 2002 թ-ին Ասինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը ՀՀ անձնագրեր են ստացել այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանին: Նախագահի մամուլի գասենյակից հաղորդում են, որ ազգային մշակույթի ու կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Ատոմ Էգոյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով: Անվանի ռեժիսորն ու նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը, այսօր Ռոբերտ Քոչարյանինց ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր», - ասված էր մամուլի հաղորդագրության մեջ: