Վեբերը խոստանում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները
Եվրոպական խորհրդարանական Մանֆերդ Վեբերը, որը հավակնում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնին, մտադիր է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Express-ը գրում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը Եվրախորհրդարանում մտադիր է դառնալ ԵԺԿ-ի գլխավոր թեկնածուն եւ փոխարինել Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ժան Կլոդ Յունկերին:
Նրա խոսքով, Եվրոպային նոր սկիզբ եւ ժողովրդավարություն է պետք, նշելով, որ Եվրոպան «շրջադարձային կետում» է: Վեբերը խոստացել է «նոր էջ սկսել ԵՄ-ում»: «Մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես հիմա»:
«Ես կօգնեմ Եվրոպան ժողովրդին վերադարձնել եւ վերականգնել քաղաքացիների եւ ԵՄ-ի միջեւ կապը», -նշել է նա: Վեբերը խոստացել է հրաժարվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններից եւ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել միգրացիայի վերահսկման հարցում: