24.11.2024
Ադրբեջանը հանդիսանում է Վիքինգ տրանսպորտային ուղղության կարևոր մասը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին Ադրբեջան կայցելի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս ամսվա վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։


Հայտնի է, որ նույն օրերին Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Ուշակովը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։  «Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար», - ասել է Ուշակովը։


Մինչ այդ Սոչիում ՌԴ նախագահի հետ էր հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եւ հրավիրել Պուտինին Ադրբեջան: Այդ այցի արդյունքում Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ու ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ SOCAR-ին պատկանող թուրքական STAR նավթավերամշակող գործարանին ռուսական նավթ մատակարարելու մասին:


Փաստաթուղթը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևն ու «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը:


Պայմանագրի պայմանների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարվա ընթացքում նավթավերամշակող գործարանին 1 միլիոն տոննա նավթ կմատակարարվի: Կողմերչը նաեւ պայմանավորվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցիքի ծրագրի իրականացման աշխատանքների արագացման շուրջ: