Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ–ը քննարկում են համատեղ էներգետիկ միջանցքի ստեղծման հարցը։Նա նշել է, որ իրենք արդյունավետ համագործակցում են Իրանի հետ էներգետիկայի ոլորտում`երկկողմ ֆորմատից իրենք անցում են կատարելու եռակողմ`ՌԴ–Իրան–Ադրբեջան ֆորմատի։Մուսֆաևը հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը համագործակցում են նաև Կասպից ծովում նավթի ու գազի արդյունահանման շուրջ։