ԻԻՀ բանակի «Խաթամ Օլ Անբիա» հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատարն ասել է. «Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողության մասին բանակցելն անիմաստ է»:«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, գեներալ Ֆարզադ Էսմայիլին նշել է. «Ցանկացած երկրի պաշտպանական կարողությունը համարվում է նրա ջրի ու հողի պաշտպանության և հզորության անքակտելի մասը: Թշնամիները ցանկանում են վնասել իսլամական հեղափոխությանը: Ուստի տարբեր պատճառաբանություններով՝ այդ թվում հրթիռային կարողության մասին բանակցության հարցն առաջ քաշելով, փորձում են ձեռնոց նետել Իրանին տարածաշրջանում»:Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցելն ընդհանուր քարոզչական գիծ է, որն իրականացվում է ԱՄՆ-ի ղեկավարությամբ և եվրոպական որոշ երկրների՝ ներառյալ Ֆրանսիայի և Բրիտանիայի։