24.11.2024
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ն ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկել են առանց դոլարի առեւտրին անցնելու միջոցները

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմատին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան քննարկել են մի շարք տնտեսական միջոցներ երկրների միջեւ առեւտրում ԱՄՆ դոլարի օգտագործումից հրաժարվելու համար, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Press TV-ն։


Նա հայտարարել է, որ հանդիպման գլխավոր թեմաներն են եղել գազի եւ նավթի գները, հիմնական ապրանքների վաճառքը, բանկերի միջեւ կապերի ընդլայնումը, դոլարի փոխարեն ազգային արժույթով ֆինանսական գործողությունների իրականացումը, ինչպես նաեւ միջպետական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը:

Իրանի ԿԲ ղեկավարը նշել է, որ որ նման տնտեսական միջոցառումների նպատակը Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի միջեւ առեւտրային հարաբերությունների ամրապնդումն է: Նա հավելել է, որ առաջիկայում ինքը կքննարկի այդ հարցը ռուս գործընկերոջ հետ Մոսկվայում, սակայն հանդիպման ամսաթիվը չի նշել: