4.07.2025
«Բարգավաճ Հայաստան»-ը քարոզարշավի ընթացքում որևէ թեկնածուի չի նեղացնելու. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ

Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:


«ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. «Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»։

Բանաձեւի իմաստով Արցախը «գորշ գոտի է»,- գրել է Հովհաննիսյանը։

Երևանից այլևս որևէ մեկը, որևէ լումա չի գողանալու. քաղաքապետի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով