23.11.2024
Էյֆորիա և Փաշինյանի ռեյտինգը. ի՞նչ շանսեր ունի «Իմ քայլը» դաշինքը Երևանի ընտրություններում
prev Նախորդ նորություն

Մուտք՝ ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներ. ի՞նչ զիջումների է գնացել Փաշինյանը Մոսկվայում

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են եւ որեւէ խնդիր չկա հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրեկ հայաստանյան քաղաքական դաշտում:


Մի կողմից փորձագետները ձգտում ենհասկանալ այդ հայտարարության հետեւում թաքնված հանգամանքները, իսկ մյուս կողմից, քաղաքական գորիչները մատնանշում են ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանվող խնդիրները՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ունի կոմպետենտության լուրջ խնդիր արտաքին քաղաքական դաշտում:


«Նիկոլ Փաշինյանն ունի կոմպետենտության լուրջ խնդիր ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների և արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականության մեջ», - նշում է ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովն ու հավելում, որ փաստերով կարող է հերքել Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ խնդիրներ չկա թեզը։


«Պուտինի հետ հանդիպումից առաջ Փաշինյանն ասաց` մեր պետությունների մեջ կան հարցեր, և, աստված չանի, եթե չլինեն հարցեր. դրանց բացակայությունը խոսում է, որ հարաբերություն չկա։ Ավելի ուշ Պուտինի հետ խոսեց ներքին գործերին չխառնվելու մասին։ Եթե ամեն ինչ լավ է, ինչու՞ է այդ մտահոգությունը։ Եվ ամենակարևորը` հանդիպումից հետո նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», - նշում է քաղաքական գործիչն ու Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա մի քանի խնդրահարույց կետեր.

«Եթե Փաշինյանի հայտարարած տրամաբանությունը ճիշտ է ու Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ խնդիր չկա, ապա ՌԴ-ն այլևս Ադրբեջանին զենք-զինամթերք և ոչ մի փամփուշտ չի վաճառելու: ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի հարցը լուծված է. Կա՛մ որոշվել է, որ Խաչատուրովը պետք է պաշտոնավարի, կա՛մ, եթե չի պաշտոնավարելու, միանշանակ, մինչև ժամկետի ավարտը պետք է պաշտոնավարի Հայաստանը: Միքայել Հարությունյանի հետ կապված՝ եկել են ընդհանուր հայտարարի: Այսինքն՝ կա՛մ Ռուսաստանը Միքայել Հարությունյանին արտահանվում է Հայաստանին, կա՛մ էլ ՀՀ իշխանություններն ընդունել են, որ սխալ են եղել, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել», - նշում է Շարմազանովը:


Նխա րոսքով, խնդիրներից մեկն է նաեւ Լարսում ստեղծված իրավիճակը, երբ հայկական բեռնատարները օրերով սպասում են իրենց հերթին` անցակետը հատելու համար: «Լարսում առանձին անցակետ են բացելու Հայաստանի քաղաքացիների ու մեր երկրից արտահանվող ապրանքների համար, և որևէ խնդիր չի առաջանալու: Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի թեման ամբողջությամբ փակվել է, և որևէ նման խնդիր չկա», - նշում է նա:


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով, փաստ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվեցին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ ներկայացնելուց և Քոչարյանին ձերբակալելուց հետո։ «Չգիտեմ, թե ինչքանով է փաստ, բայց տպավորություն ստացա, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ոգևորված էր, բարձր տրամադրություն ուներ։ Էլ չասեմ, որ Նիկոլ Փաշինյանը «փայլուն» անվանեց հայ-ռուսական հարաբերությունները», - նշում է նա։


Նրա խոսքով, եթե այդ տպավորություն ճիշտ է, նշանակում է գոնե ժամանակավորապես ինչ-որ կոնսենսուսի է եկել ռուսների հետ։ Կամ էլ ռուսներն այդպիսի տպավորություն են կարողացել ստեղծել իր մոտ, թե խնդիր չկա, լոխ լյավա, նաշ առմյանսկի բռատ: «Կոնսենսուսի գինն էլ, բնականաբար, Նիկոլի սիրուն աչքերը չեն։ Այդ դեպքում ի՞նչն է», - նշում է նա ու հղում կատարում Փաշինյանի՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցին:


««Կոմերսանտ» թերթին հարցազրույցում Փաշինյանը երեկ հայտնել է, որ թույլատրել է ռուսական մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ կառավարության փողով կառուցած կենսաբանական լաբորատորիա, որով ռուսները շատ էին հետաքրքրվում։


Սա երկար թեմա է, հիմա չեմ խորանում, բայց կարծում եմ, որ սա միակ զիջումը չէ, որովհետև միայն լաբորատորիա ռուսների մուտքը դժվար բավարար «վճար» լինի ռուսական բարեհոգության դիմաց։ Հարց է առաջանում, թե է՛լ ինչ զիջումների / «լավությունների» է գնացել Նիկոլը ռուսների սիրտը հետ շահելու համար», - նշում է նա։