23.11.2024
Մուտք՝ ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներ. ի՞նչ զիջումների է գնացել Փաշինյանը Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Պուտինի այցը ՀՀ պետք է ռեստարտ տա հայ-ռուսական հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի: 


Պուտինի այցը ՀՀ պետք է ռեստարտ տա հայ-ռուսական հարաբերությունները` Մոսկվա-Երևան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հիմքում պետք է դրված լինեն երկու երկրների ազգային, պետական շահերը, հայ-ռուսական հարաբերություններն ունենան հագեցած օրակարգ:


Առաջին հերթին Պուտինի այցը պետք է ցուցադրի թուրք-ադրբեջանական տանդեմին, որ չնայած Թուրքիա-ՌԴ և Ադրբեջան-ՌԴ տնտեսական, էներգետիկ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, սակայն Հարավային Կովկասում Մոսկվայի համար թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է մնում Հայաստանը:


Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը պետք է դառնա Պուտինի այցի անկյունաքարային հարցը` ռուսական ներդրումներն ու հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծումն առաջնային են ՀՀ-ի համար արտագաղթի դադարեցման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, ինչպես նաև ռուսական կապիտալի` հայկական տնտեսության մեջ իր կարևոր դերակատարումն ունենալու տեսանկյունից: ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ անդամ են ու ռուսական շուկան կարևորագույներից մեկն է հայ արտադրողների համար:


ՌԴ-ՀՀ հարաբերություններում հումանիտար, մարդկային և մշակութային կապերը կարևոր են, սակայն շրջափակման ու պատերազմական վիճակում գտնվող երկրի համար առաջնային են Հայաստան-Արցախ անվտանգության հարցերը: Տարածաշրջանում Հայաստանի համար անվտանգության և տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական ապահովության` ՀՀ զինված ուժերին զուգահեռ, կարևորագույն երաշխավորը շարունակում է մնալ ՌԴ-ն ու ՀՀ տարածքում գտնվող ռուսական զորքերը, քանի որ Թուրքիայի բանակը շարունակում է իրենից հզոր սպառնալիք ներկայացնել՝ ղարաբաղյան ճակատին զուգահեռ երկրորդ ճակատ բացելու տեսանկյունից:


Մոսկվայի շահերից է բխում ՀՀ-ին տեսնել տարածաշրջանում ռազմական և տնտեսական հզոր ներուժ ունեցող երկիր, որի վրա վստահորեն կարող է հենվել Մոսկվան: Կարևոր է հայ-ռուսական արտաքին քաղաքական հարաբերություններում միմյանց հետ փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի պես կարևոր տարածաշրջանում, որտեղ Մոսկվան այսօր լուրջ դերակատարում ունի, իսկ ՀՀ-ն ներկայացված է արաբական աշխարհում հայ համայնքներով:


Սիրիայում ռուսական ռազմական առաքելությունն ուղղված էր նաև տեղի քրիստոնյա բնակչության պաշտպանությանն, այդ թվում՝ տեղի հայ համայնքի փրկությանը:


Կարևոր է, որ ՀՀ-ն որոշել է իր հումանիտար մասնակցությունն ունենալ Սիրիայում ծավալվող իրադարձություններին, ՌԴ-ի և ՀՀ-ի դրոշները համատեղ կծածանվեն նաև Սիրիայում, ինչը կարևոր է թե՛ տեղի հայ համայնքի համար, թե՛ Սիրիայի իշխանությունների, ովքեր միշտ մեծ հարգանքով են մոտեցել հայությանն ու Հայաստան պետությանը: