22.12.2024
Փորձագետներ. ԱՄՆ–ի ու ՌԴ–ի երկխոսությունը կարող է սկսվել միջուկային սպառազինությունների կրճատումից
24.03.2017
Փորձագետներ. ԱՄՆ–ի ու ՌԴ–ի երկխոսությունը կարող է սկսվել միջուկային սպառազինությունների կրճատումից

Նախագահ Թրամփը պետք է հասկանա, որ եթե մենք չկարողանանք ռազմավարական զինատեսակների մասով նոր համաձայնագիր կնքել, այդ թվում միձին և փոքր հեռահարությամբ հրթիռների մասով, ապա ռուս–ամերիկյան հարաբերություններում խնդիրները միայն աճելու են։ Այդ մասին Ամերիկայի ձայնին հայտնել է Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիայի տնօրեն Դարիլ Քիմբալը։ Նա նշել է, որ հենց այդ պայմանագրերն են այն հիմքը, որոնք թույլ են տալու ԱՄՆ–ին ու ՌԴ–ին սկսել բանակցությունների այլ խնդիրների կարգավորման համար, որոնց թվում Ուկրաինան, ՌԴ–ի գործողությունները Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարը։ Բրուքինգսկի ինստիտուտի առաջատար փորձագետ Սթիվեն Պայֆերի խոսքով, ռուս–ամերիկյան հարաբերություններում ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է։ Նա նշել է, որ եթե չերկարաձգվի СНВ-3–ի պայհմանագիրը, ապա ԱՄՆ–ն ու ՌԴ–ը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ կապված չեն լինելու սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրով։