23.12.2024
Օլեգ Եսայանի նոր պաշտոնը
23.03.2017
Օլեգ Եսայանի նոր պաշտոնը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանագրով ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ), ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ: Հիշեցնենք, Օլեգ Եսայանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվել է օրերս: Հայ հասարակությունն ու Սփյուռքը դժգոհ էին նրանից ու որակել էին իբրև անգործության մատնված դեսպան, ով անգամ ապրիլյան պատերազմի օրերին իր պասիվությունից այդպես էլ դուրս չեկավ: