Ռուս–թուրքական հարաբերություններում միակ լուրջ հակամարրտությունը` Սիրիայում պատերազմն է, որտեղ կողմերը երկար ժամանակ աջակցում էին տարբեր կողմերին։ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքիշի խոսքով, Անկարան պետք է ի վերջո ընդունի Սիրիայում ՌԴ–ի մշտական ներկայության փաստը։Նա նշել է, որ ԽՍՀՄ–ի շրջանում Մոսկվան ակտիվորեն ներկա էր տարածաշրջանում և եթե Թուրքիայում որևէ մեկը կարծում է, թե ՌԴ–ն հեռանալու է Սիրիայից, ապա այդ գնահատականներն անիրատեսական են։ Նրա խոսքով, այժմ Մոսկվան ու Անկարան փոխգործակցում են նաև քրդական հարցում և թույլ չեն տվել քրդական միջանցքի ձևավորում թուրքական սահմանի երկայքով։