Թուրքիայի նախագահը ցանկանում է ինչ–որ գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում, հավանաբար քրդերի դեմ։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Սատանովսկին։Նրա խոսքով, խոսքը Աֆրինում քրդերի ինքնավարության վերացման մասին է, փոխանցում է politobzor.net–ը։ Էրդողանը մինչ այդ այդպիսի գաղափար էր առաջ քաշել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։«Էրդողանի ցանկություններն ոչ միանշանակ են ընկալվում ՌԴ–ում ու ԱՄՆ–ում` իրենց պատճառներով։ Սակայն Աֆրինը քրդական շրջան է և շարունակելու է մնալ հենց այդպիսին»,–հավելել է նա։