23.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Բագրատյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք արտագաղթի ահռելի թվի մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող, Հայաստանի առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թվի շուրջ քննարկումներին.


«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1 մլն 22 հազար մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400.000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400.000-ից 340.000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։

Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340.000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340.000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1 մլն 22 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»,- Facebook-յան իր էջում գրել է Բագրատյանը։