25.11.2024
Վլադիմիր Պուտինը Յուրի Խաչատուրովի հարցը խնդրահարույց է որակել
prev Նախորդ նորություն

Մենք թիրախային պատասխան ենք տալիս. ՊՆ-ն Նախիջևանում ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին

Հայաստանի Զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանին երբեք սադրանքի չեն դիմում, այլ միայն թիրախային գործողութուններ են ձեռնարկում ի պատասխան հակառակորդի սանդրանքին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


Նա այսպես մեկնաբանել է Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայական կողմը թիրախային պատասխան է տալիս», - նշել է Հովհաննիսյանն իր Facebook-ի էջում:


Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Նախիջևանի սահմանին հայկական կողմի կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալյաթօղլուն: Համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:


ՀՀ պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Նախիջևանում ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: