Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին «վերադառնալ իրավական դաշտ»
Թուրքիան հանդես է գալիս միջազգային իրավունքի դիրքերից: Այս մասին Թրաբզոնում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայում նման հասկացություն չկա՝ անտեսել իրավունքի նորմերը: Մենք հրավիրում ենք ԱՄՆ-ին վերադառնալ իրավական դաշտ», - RT հաղորդմամբ ասել է նա:
Նա նաև անընդունելի է որակել ամերիկյան կողմի փորձերը հասնել հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատմանը պատժամիջոցների միջոցով, ինչպես նաև երկրի ֆինանսական դաշտը ապակայունացնելով ու թուրքական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելով:
Էրդողանի խոսքով, ԱՄՆ քայլերը հակասում են երկու երկրների ռազմավարական գործընկերության էությանը.
«Միթե՞ մենք ՆԱՏՕ-ի հետ չենք, միթե՞ մենք ռազմավարական գործընկերներ չենք: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք փորձում խաթարել այդ գործընկերությունը: Եթե ձեր մարդը (հայր Բրանսոնը) մեղավոր է, եթե նա կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ, ապա մեր երկրում կա արդարադատության համակարգ, որը կիրականացնի այն, ինչ հարկ է», — հավելել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանը ասել էր, որ Վաշինգթոնին պետք չէ սպառնալ Անկարային: Եվ խոստացավ, որ Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի՝ ալյումինի և մետաղի մաքսատուրթերի բարձրացման որոշմանն ի պատասխան: