26.11.2024
Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումն անհեռանկարային է․ Էրդողան
prev Նախորդ նորություն

Կոնգրեսականի կոչը Թրամփին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը ի հեճուկս Թուրքիայի

Կոնգրեսական Թեդ Լյուն կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման և նախագահի` մետաղի և ալյումինի մաքսատուրքերի բարձրացման որոշման ֆոնին: Այս մասին նա գրել է Twitter իր միկրոբլոգում:

«Ես համաձայն եմ Թրամփի հետ (Թուրքիայի համար մաքսատուրքերի բարձրացման մասով): Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի և գնալով դառնում է շատ հակաամերիկյան: Մեզանից շատերը պնդում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ-ն չպետք է անտեսի պատմական փաստերը»,- գրել է կոնգրեսականը:

Լյուն այն կոնգրեսականներից մեկն է, որոնք ապրիլին ԱՄՆ նախագահին ուղղված նամակով հանդես եկան, որով կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: