26.11.2024
Ռուբլու անկումը. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը գնաճի արագացում է կանխատեսել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումն անհեռանկարային է․ Էրդողան

Երկրում ֆինանսական համակարգի ապակայունացման միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձը ոչ մի հեռանկար չունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովրդին, իրավունք և Աստված»,-ասել է Թուրքիայի առաջնորդը Ռիզայում իր ելույթի ժամանակ։ Էրդողանը ժողովրդին կոչ է արել անտեսել տարբեր երկրների քարոզարշավները, որոնք ուղղված են հանրապետության և նրա տնտեսության դեմ։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ՝ ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված, որին Անկարան հրաժարվում է ազատ արձակել։