5.08.2025
Փորձագետ. ՆԱՏՕ-ի համար Արևելյան Եվրոպան զորադաշտ է
prev Նախորդ նորություն

Ռուբլու անկումը. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը գնաճի արագացում է կանխատեսել

Ռուսաստանի բանկը 2.7 ռուբլով նվազեցրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ մինչեւ 66.29 ռուբլի (4.24 տոկոս), իսկ եվրոյի նկատմամբ` 3 ռուբլով՝ մինչեւ 76.83 ռուբլի (4.07 տոկոսով): Ռուբլու վրա ճնշումը է գործադրում ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հուլիսին գնաճի տարեկան մակարդակը 2.5 տոկոս է կազմել՝ նախորդ ամսվա 2.3 տոկոսի համեմատ: Նոր ցուցանիշը համընկել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման ստորին սահմանի հետ: Սա հետեւում է գեատեսչության կողմից պատրաստված «Գնաճի պատկերը» ակնարկից:

Ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, գնաճի արագացումը պայմանավորված է 2017-ի հուլիսի ցածր բազայով, որի պատճառով անցած տարվա նոր բերքի արտադրանքի ստացման ժամանակացույցը փոխվել էր: Պարենային գնաճը հուլիսին գրեթե կրկնակի դանդաղել էր՝ հունիսին 0.46 տոկոսից մինչեւ 0.24 տոկոս: Այս տեսակի գնաճի համար հիմնական ռիսկերն են աշխարհում հացահատիկային բերքի անկումը եւ համաշխարհային ֆոնդային շուկաներում ցորենի գնի աճը: Օրինակ, Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի ֆյուչերսները հուլիսի սկզբից նվազել են գրեթե 20 տոկոսով:

2018 թվականի երկրորդ կեսին գնաճի արագացման եւս մեկ գործոն կարող է հանդիսանալ ռուբլու թուլացումը, որը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին՝ նոր հակառուսական պատժամիջոցների հայտարարման ֆոնին: «Այս գործոնի ազդեցությունը սահմանափակ է՝ 2017-2018 թվականներին արձանագրված արտարժույթի փոխարժեքի՝ գնաճի վրա տեղափոխման էֆեկտի նվազման պատճառով», - նշում են Տնտեսական զարգացման նախարարությունում:

Վերլուծաբանները օգոստոսին գների աճ չեն ակնկալում. գնաճի ամսական տեմպերը զրոյականին մոտ մակարդակում: Սակայն տարեկան կտրվածքով գնաճը կաճի մինչեւ 2.9-3.1 տոկոս՝ նախորդ տարվա օգոստոսի ցածր բազայի պատճառով, երբ սպառողական շուկայում 0.5 տոկոս ռեկորդային գնանկում էր արձանագրվել:

Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումն անհեռանկարային է․ Էրդողան
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի