Ադրբեջանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան 2016թ.–ին Վրաստանի գլխավոր ներդրողներից են։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճվարչությունը։Օտարերկրյա ներդրումների մեջ ադրբեջանական ներդրումների ծավալը կազմում է 35,6%, Թուրքիայի ներդրումը`13%, իսկ Մեծ Բրիտանիայի` 7,6%։Ամենաշատ ներդրումներն ուղղվել են տրանսպորտի և կապի ոլորտ`671,9 միլիոն դոլար, շինարարական ոլորտ` 129,5 միլիոն, իսկ 129 միլիոն`ֆինանսական ոլորտ։