26.11.2024
Fitch. Թուրքիան պետք է արագ դադարեցնի լիրայի կտրուկ անկումը
prev Նախորդ նորություն

The Hill. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վտանգավոր են ԱՄՆ-ի համար

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները նախևառաջ ԱՄՆ բիզնեսին կհարվածեն։ Այս մասին The Hill պարբերականում հրապարակված իր սյունյակում գրել է ԱՄՆ Արտաքին առևտրի ազգային խորհրդի փոխնախագահ Ռիչարդ Սավայան։

Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցների պատճառով ամերիկյան բիզնեսը ստիպված կլինի դուրս գալ Ռուսաստանի կամ ռուս գործընկերների հետ համատեղ ձեռնարկություններից։

«Դա նշանակում է, որ աշխարհի ցանկացած կետում նախագծի անգամ փոքր մասնաբաժին գնած ռուսական ընկերությունը փաստացի կճնշի ամերիկյան ընկերություններին»,-կարծում է փորձագետը։

Պատժամիջոցների բացասական ազդեցությունն ակնհայտ կլինի ինչպես էներգետիկ, այնպես էլ ամերիկյան մյուս բոլոր ոլորտներում։