25.11.2024
ԱՄՆ. Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի
prev Նախորդ նորություն

Վաեզի. Անցել են ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների ու շրջափակումների կիրառման ժամանակները

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ անկախ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների ու շրջափակումների կիրառման ժամանակներն անցել են:


Թուրքիայի մայրաքաղաք ժամանելուց հետո նա լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ Իրանի ու Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները չեն ընդառաջվել տարածաշրջանում ու աշխարհում, ապա հավելել . «ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է մտել եվրոպական երկրների, Չինաստանի և որոշ Ասիական երկրների հետ»:


Կարևորելով որպես տարածաշրջանի երկու մեծ ու հզոր երկրներ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների ընդլայնումը Մահմուդ Վաեզին ասել է. «Երկու երկրի թշնամիները մշտապես փորձում են վնասել այս հարաբերությունները, սակայն երկու երկրների խոհեմ առաջնորդների ու ժողովուրդների շնորհիվ կչեզոքացվեն նման դավադիր քայլերը»:


Վաեզին այցելել է Անկարա Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը փոխանցելու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: