ՀՀ–ում ռուսական քաղաքականության վրա հարձակումները եղել են, կան և լինելու են և ՌԴ–Թուրքիա մերձեցումն այդ քննադատությունների համար հարմար առիթ ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Աժդար Կուրտովը։ Նա նշել է, որ ՀՀ–ում` Թուրքիայի հետ կապված ցանկացած իրադարձություն պատմական հիշողությունից ելնելով բավականին կասկածանքով են ընկալվում, որպես Երևանի շահերը ոտնահարելու փորձ։ Կուրտովի խոսքով, հայերը պատճառ ունեն Թուրքիային համարեն վտանգավոր արտաքին ուժ, սակայն չպետք է դրանում մեղադրել ՌԴ–ին, այլ պետք է սեփական, ավելի ճկուն քաղաքականություն որդեգրել, փոխանցում է svpressa.ru կայքը։ Ըստ փորձագետի, ՌԴ–ը համագործակցում է ՀՀ–ի հետ, սակայն ունի նաև Թուրքիայի, ԵՄ–ի ու ԱՄՆ–ի կարիքը։