ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն: Հանդիպմանը կողմերը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շփման գծում առկա իրավիճակին, մոնիթորինգների արդյունքներին ու հակամարտության կարգավորման գործընթացին: