25.11.2024
Վաշինգտոնը կոչ է արել Մոսկվային դուրս բերել զորքերը Հարավային Օսիայից և Աբխազիայից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ձերբակալվել է Գյանջային դեպքերի ևս մեկ մասնակից

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ևս մեկ մարդ է ձերբակալվել, հայտնում է Report գործակալությունը:


Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալված Հիքմեթ Ալիևի նկատմամբ Նասիմի շրջանային դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:


Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում երկու ոստիկան էր սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: