25.11.2026
Հայաստանում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում
prev Նախորդ նորություն

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 3.5%

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում։


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.


- շինարարություն՝ 24.2%,


- ծառայություններ՝ 8.5%,


- առևտրի շրջանառություն՝ 0.1%,


Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով:


2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով. արտահանումը նվազել է 25.4%-ով, իսկ ներմուծումը՝ 4.1%-ով:


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%:

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան