Երևանի իշխանությունների «ամանորյա նվերը»․ ինչ սահմանափակումներ են սպասվում վարորդներին
Ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին։
Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝ որոշել են՝ ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք։
Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։
Ովքեր չունեն Evro 4-ին համապատասխանող մեքենաներ, նրանք ևս քաղաքի փողոցներից չեն կարող օգտվել։
Հա ի դեպ, «բարձր դասի» մեքենա վարողներին՝ դուք ևս անմասն չեք մնա սյուրպրիզներից…
Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում։
Հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, իսկ հիմա նաև հարուստների ու աղքատների։
Չե՛ք ասել, բայց անելու են։
Ասում են, ընտրել են մեզ, մենք էլ ոնց ուզում անում ենք»,- գրել է նա: