25.11.2026
Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ «Հայաքվե»
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Նյու Յորքի Դեմոկրատական կոմիտեի ղեկավարի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի իր կեցավայրում հանդիպել է Դեմոկրատական կոմիտեի նախագահի հետ։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է դեսպան Նարեկ Մկրտչյանը։


«Պատիվ ունեցա հանդիպելու Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ, ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։


Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը»,- ասվում է գրառման մեջ։


 

Բիզնեսի սահմանափակումները քրեական գործերով․ ՄԻՊ-ը մատնանշել է համակարգային խնդիրները
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան