Հայաստանում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Ըստ օդերևութաբանների տվյալների՝ նոյեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ի երեկոյան Երևանում ու հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Այսօր առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 26-28-ը, ինչպես նաև նոյեմբերի 29-ի գիշերը կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ պոռթկումներով։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և առաջիկա գիշերը կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը սպասվում է 8-10 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճանի սահմաններում։