25.11.2026
Կանանց նկատմամբ բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հատուցում 19 տարի անց․ պետությանը կվերադարձվի 356,9 մլն դրամ

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց՝ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է:


Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք՝ Ս.Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ.Մ.-ից կբռնագանձվի 84 միլիոն 421 հազար դրամ, իսկ Ա.Ա.-ից՝ 155 միլիոն 472 հազար դրամ։


Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 356 միլիոն 952 հազար դրամ։


 

Հայաստանում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան