26.11.2024
Ադրբեջանում ձերբակալվել է Գյանջային դեպքերի ևս մեկ մասնակից
prev Նախորդ նորություն

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդրդի Հարավային Օսիային ու Աբխազիային մտնել ՌԴ-ի կազմ

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պրոբլեմատիկ կդարձնի Հարավային Օսիայի ու Աբխազիայի ուժային վերադարձը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Եվսեևը:


Նա նշել է, որ այդ քայլը կարող է դրդել Հարավային Օսիային մտնել ՌԴ-ի կազմ`գորմալ առումով կլինի պետականություն, սակայն արտաքին սահմանները պաշտպանելու է ՌԴ-ն:


Իր հերթին փորձագետ Սերգեյ Երմակովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացումը կարող է դրդել Աբխազիային ու Հարավային Օսիային մտնել ՌԴ-ի կազմ:


Նրա խոսքով, եթե Վրաստանը ՆԱՏՕ-ի կողմից ստանա հստակ անդամակցության ծրագիր, ապա աբխազական և հարավօսական էլիտաները կսկսեն ՌԴ-ի հետ քննարկել անվտանգության նոր երաշխիքների հարցը`այդ թվում ՌԴ-ի կազմ մտնելու տեսքով: