25.11.2024
Պետք է գերակայի իրավունքը․ Միլսն արձագանքել է Քոչարյանի նկատմամբ հարուցված քերական գործին
prev Նախորդ նորություն

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների իրականացմանը. խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել  իր պարտականությունների իրականացմանը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։


ՏԱՍՍ հաղորդմամբ, նա նշել է, որ Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը:


Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանի որ դա կարող է վնասել իր երկրի իմիջին։


«Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եւ այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի իմիջին», - հավելել է խոսնակը։