25.11.2024
Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Պետք է գերակայի իրավունքը․ Միլսն արձագանքել է Քոչարյանի նկատմամբ հարուցված քերական գործին

Կարեւոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը: Մեկնաբանելով Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սկսած քրեական հետապնդումները՝ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։


«Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի առնչությամբ էապես կարևորվում է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը»,- ասել է նա, հայտնում է news.am-ը:


ՀՀ-ում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի (որը 2008 թ-ին ՊՆ Երեւանի կայազորի հրամանատարն էր) նկատմամբ։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Հարությունյանը հետախուզման մեջ է։


Հարցին՝ որն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դեսպանը նշել է, որ իրենց ոգեւորում է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը։


«Կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը ոգևորում են մեզ: Մենք վաղուց ի վեր աջակցել ենք դատաիրավական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ապահովել դատական անկախություն, որպեսզի ամրապնդվի իրավունքի գերակայությունը և ապահովվի խաղի հավասար պայմաններ բոլորի համար:


Հայաստանի գրավչությունը օտարերկրյա ներդրումների տեսանկյունից գնահատելիս ամերիկյան ներդրողները նաև համակ ուշադրությամբ դիտարկում են, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերվում օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ Լիդիանին: Հավատացած ենք, որ կառավարությունը հավատարիմ կմնա արդար մրցակցության սկզբունքներին», - ասված է նրա պատասխանի մեջ: