Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել ու 5 ժամ պահելուց հետո արտաքսել է BBC-ի թղթակից Ժիյան Գոլին։Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ժիյան Գոլը Twitter-ի իր էջում գրել է, որ Ստամբուլի օդանավակայանում իր ձերբակալության ու 5 ժամ հետո արտաքսման պատճառն իր հրապարակած լուրերն են եղել։