ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն անպատասխան չի մնա. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Թեհրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդոմի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումից հետո Իրանի հետ ԵՄ ղեկավարների կապերին, հայտարարել է, որ ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն անպատասխան չի մնա.
«ԵՄ-ն խնդրեց, որ Իրանն ԱՄՆ-ի պես չվարվի և համագործակցության առիթ տրվի: ԻԻՀ-ն հակամարտության մեջ է ԱՄՆ-ի հետ և անհրաժեշտ պահին պատասխան կտա այդ երկրի պետայրերի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին»,- հայտարարել է Լարիջանին՝ նկատելով, որ Իրանն ունի համակիրներ, որոնք պատրաստ են այլ ձևերով շարունակել Իրանի հետ համագործակցությունը:
Իրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդոմն, իր հերթին, ընդգծել է Իրանին ՀԳՀԾ-ում պահելու ուղղությամբ Նորվեգիայի ջանքերը. «Տնտեսական ու բիզնես ոլորտներում Իրանի հետ Նորվեգիայի համագործակցությունը շարունակվելու է»: