25.11.2024
Իրանում վնասազերծվել են ահաբեկչություններ ծրագրած խմբեր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը ցանկանում է Թուրքիայի պատմության մեջ մտնել, որպես նոր Աթաթուրք

Քաղաքական Օլիմպոս Էրդողանի վերելքը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ոչ երկար ժամանակով են վատթարացել: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիտալի Արկովը:


Ըստ նրա, Թրամփն ու Էրդողանը շատ նման են, որպես քաղաքական գործիչներ: Նրանք վառ են, իմպուլսիվ ու դերասանական տաղանդով օժվտած: Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարանալու են այն սահմաններում, ինչ դա անհրաժեշտ է Թրամփին ու Էրդողանին:


Նա նշել է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիայի պատմության մեջ մտնել, որպես նոր Աթաթուրք:


Փորձագետը հավելել է, որ Անկարան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է տարածաշրջանում, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է: