8.06.2025
Գլխավոր դատախազությունը մերժեց ԱԺ պատգամավորներին՝ Քոչարյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացվել են որոշակի աշխատանքներ

Օգոստոսի 6-ից 8-ը Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն:


Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարևոր նախապայման:


Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում միավորումների, զորամասերի և համապատասխան ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել իրենց առաջադրված խնդիրներից ածանցվող զեկույցներով:


Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Վազգեն Մանուկյանի փեսան բարձր պաշտոնի կնշանակվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին