18.09.2026
ՀԾԿՀ նախագահը ԱՄՀ-ի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի գործով նիստը:


Մամիկոն Ասլանյանի նկատմամբ համակցված այլըտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ: Հանրային մեղադրողը նշեց, որ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր այս փուլում առկա չեն:


Պաշտպան Վահե Միսակյանն ասաց, որ պետք է վերացնել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:


Բացի այդ, պաշտպանը միջնորդեց նաև, որ հնարավորություն տրվի դատական նիստերն անցկացնել Մամիկոն Ասլանյանի բացակայությամբ՝ հատկապես ԱԺ նիստերի ժամանակ:


Ըստ հանրային մեղադրողի, պաշտպանության կողմը հստակ փաստարկներ չի ներկայացրել, այլ միայն ենթադրություններ են, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Մամիկոն Ասլանյանը աշխատանքի բերումով պետք է գործուղվի: Նա առարկություն ներկայացրեց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությանը:


Դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգել խափանման միջոցը վերացնել: Գրավ խափանման միջոցը մնաց անփոփոխ:


 

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ