18.09.2026
Շուտով հայկական ապրանքները ԵՄ շուկա կմտնեն առանց մաքսատուրքերի. ԵՄ դեսպան
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ նախագահը ԱՄՀ-ի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ և ջրային ոլորտների զարգացմանն ու կարգավորմանն առնչվող արդիական հարցեր։


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրական էներգիայի կուտակիչ կայանների զարգացման և կիրառման հնարավորություններին, ինչպես նաև դրանց դերին էներգետիկ համակարգի ճկունության և կայունության ապահովման գործում։


Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը և սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր։


Ջրային ոլորտին առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել խմելու և ոռոգման ջրի սակագներին, դրանց ձևավորման և կարգավորման առանձնահատկություններին։


Կողմերը կարևորել են ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը։


 

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ