3.09.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Առաջին արտահանումը Հայաստանից Ադրբեջան. Փաշինյանը հաստատել է գործարքը

Հայաստանն առաջին անգամ ուղիղ արտահանում է իրականացնում ադրբեջանական շուկա։ Թեև նախկինում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման առևտրային փորձ եղել է, սակայն հայկական արտադրանքի վաճառքը հարևան երկիր տեղի է ունենում առաջին անգամ, ինչը սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Պատասխանելով երկկողմ առևտրային կապերի մասին լրագրողների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գործնական փուլն արդեն մեկնարկել է։ Սրանով նա վերահաստատել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ավելի վաղ արած հայտարարությունը սպասվող մատակարարումների մասին։ «Այո, ես կարծում եմ, որ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, բայց ես կնախընտրեի, որպեսզի այդ գործարքը մինչև վերջին կետն ավարտվեր», - հայտարարել է վարչապետը։


Պայմանագրի մանրամասներն ու արտահանվող ապրանքատեսակները կհրապարակեն հենց գործարարները՝ լոգիստիկ և ներքին ընթացակարգերի ավարտից հետո: Փաշինյանի խոսքով՝ կոմերցիոն տվյալների հանրայնացումը գործադիրի տիրույթում չէ։ Նա շեշտել է, որ պետության գլխավոր առաքելությունը տնտեսական փոխգործակցության համար բարենպաստ և անվտանգ քաղաքական միջավայրի ձևավորումն է։


«Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն և տեսնեն փոխադարձ հետաքրքրությունը», — ընդգծել է նա՝ հավելելով, որ կոնկրետ պայմանագիրն ու գործարքն արդեն իսկ կայացած փաստ են:

 Առաջին արտահանումը Հայաստանից Ադրբեջան. Փաշինյանը հաստատել է գործարքը
03.09.2026
Առաջին արտահանումը Հայաստանից Ադրբեջան. Փաշինյանը հաստատել է գործարքը