18.09.2026
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:


«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։Այնուհետև, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք: Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։»,- գրել է Սարգսյանը:


Նարեկ Սարգսյանը հավելել է, որ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով։


Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։


 


 

Եպիսկոպոսին կարգալույծ անելը Եկեղեցու ներքին գործն է, վարույթը պետք է կարճել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ