18.09.2026
«Դիխլոֆոս»՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն փորձաքննություն է իրականացնում Սարյան փողոցի խանութում
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզում 60-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ թմրամիջոց պատրաստելու և պահելու համար

ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 8-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 60-ամյա բնակիչը ձեռք բերում, պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։


Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Իրացնելով ստացված տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Ոսկեհասկ բնակավայր տանող ճանապարհի հարակից դաշտում 60-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 8 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան հարակից տարածքում նույնպես խիմկա տեսակի թմրամիջոց է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփ տեսակի 23 բույս, ացետոնային լուծույթով պլաստմասե տարա, իսկ նույն տարածքում գտնվող ամառային խոհանոցում՝ 22 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։

60-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։


 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում նորակոչիկները երդում են տվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ